ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

COP 29-ին մասնակցող երկրները ճնշումներ պետք է գործադրեն Ադրբեջանի վրա

COP 29-ին մասնակցող երկրները ճնշումներ պետք է գործադրեն Ադրբեջանի վրա
02.11.2024 | 08:37

Նոյեմբերի 11-22-ը Բաքվում տեղի կունենա ՄԱԿ -ի կլիմայական փոփոխությունների համաշխարհային համաժողովը, որն այդ երկրում է անցկացվում գլխավորապես Հայաստանի իշխանության աջակցության շնորհիվ։

Բնապահպանական նշանակության այդ միջոցառումը տեղի է ունենում մի երկրում, որն ընդամենը մի քանի տարի առաջ արգելված ֆոսֆորային և այլ մահաբեր զենքերով ոչ միայն հազարավոր հայ զինվորների սպանեց, այլև ոչնչացրեց հսկայական քանակության անտառներ և բուսականություն Արցախում։

Մարդասիրությունից խոսող Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց հայկական պատմական Արցախում, բռնի տեղահանեց ավելի քան 120.000 հայի, ոչնչացնում կամ յուրացնում է հայկական պատմամշակութային կառույցներ, առևանգել ու ապօրինաբար բանտում է պահում, տանջանքների է ենթարկում մի քանի տասնյակ հայ գերիների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության իշխանության բարձրագույն պաշտոնյաներին։

Այս պայմաններում անհրաժեշտ է, որ COP 29-ին՝ ՄԱԿ -ի կլիմայական փոփոխությունների համաժողովին մասնակցող երկրների պատվիրակությունները ճնշումներ գործադրեն Ադրբեջանի բռնապետական իշխանության վրա՝ հասնելու հայ գերիների ազատ արձակմանը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3706

Մեկնաբանություններ